Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն պլանավորում Է մինչեւ ամառ ստանալ Էբոլայի դեմ մի քանի հարյուր հազար պատվաստանյութ

ԱՀԿ-ն պլանավորում Է մինչեւ ամառ ստանալ Էբոլայի դեմ մի քանի հարյուր հազար պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պլանավորում Է մինչեւ 2015 թվականի կեսերը մի քանի հարյուր հազար պատվաստանյութ ստանալ Էբոլա տենդի վիրուսի դեմ օգտագործելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի՝ առողջապահության համակարգերի եւ ինովացիաների հարցերով օգնական Մարի Պոլ Կինին:

«Մինչեւ 2015 թվականի առաջին կիսամյակի վերջը մենք կարող ենք ունենալ մի քանի հարյուր հազար դեղաչափ: Բայց դա չի նշանակում, որ դրանք իսկույն կտրամադրվեն բոլոր կարիքավորներին»,-ասել Է նա:

Կինիի խոսքով՝ ներկայում Էբոլայի դեմ համատարած պատվաստումներ չեն պլանավորվում մինչեւ 2015 թվականի հունիսը, սակայն ամեն ինչ կարող Է փոխվել ցանկացած պահի:

Կինին նշել Է, որ, երկու «առավել հեռանկարային» պատվաստանյութերից բացի, ներկայում աշխարհում գոյություն ունեն եւս հինգ համանման նմուշներ: Դրանց թեստավորումը կսկսվի 2015 թվականի սկզբին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]