1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը չպետք է դուրս գա ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից. Էդվարդ Նալբանդյան

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը չպետք է դուրս գա ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից. Էդվարդ 
Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սկզբունքային մոտեցում ունի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ եւ դեմ է, որ հիմնախնդրի կարգավորումը դուրս բերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից: Նման հայտարարությամբ հոկտեմբերի 24-ին հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` լիտվացի գործընկերոջ հետ հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ: 

«ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն է, որ ունի հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ: Ադրբեջանական կողմի փորձերը` տեղափոխել քննարկումը այլ ձեւաչափի հարթակ, հայտնի են, եւ ցույց են տալիս, որ Բաքուն փորձում է ձախողել բանակցային գործըթնացը: Ինքնանպատակ զեկույցների կազմումը, չեմ կարծում, որ կարող է նպաստավոր լինել բանակցային գործըթնացի առաջխաղացման համար. հակառակը` կրքեր կբորբոքի, մթնոլորտ կպղտորի: Ադրբեջանական կողմը շահագրգռված է, որ հունից հանի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]