1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ստամբուլում տարհանել են երեք երկրների հյուպատոսությունների դիվանագետներին

Ստամբուլում տարհանել են երեք երկրների
հյուպատոսությունների դիվանագետներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում Գերմանիայի, Կանադայի եւ Բելգիայի գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցներն այսօր տարհանվել են անհայտ կազմության դեղին գույնի նյութով վարակվելու սպառնալիքի պատճառով, որը դիվանագիտական ներկայացուցչությունները ծրարով ստացել են փոստով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) աշխատակիցներն օպերատիվ կերպով տարհանել են անձնակազմերը , փակել օդափոխիչները եւ մեկուսացրել այն առանձնասենյակները, որտեղ բացվել են այդ ծրարները:

Ըստ AFAD-ի հայտարարության` Կանադայի գլխավոր հյուպատոսությունում «մեկ մարդ անմիջական շփում է ունեցել նյութի հետ, եւս վեց մարդ այդ ժամանակ գտնվել է սենյակում»:

Ծրարների պարունակությունն ուղարկվել է լաբորատորիա` փորձաքննության: Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես ինչ է եղել ծրարներում: Դիվանագիտական ներկայացուցչություններում շարունակվում են վարակազերծման միջոցառումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]