Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանի արձակած արբանյակը պտույտ կգործի Լուսնի շուրջը եւ կվերադառնա Երկիր

Չինաստանի արձակած արբանյակը պտույտ կգործի Լուսնի շուրջը եւ կվերադառնա Երկիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հոկտեմբերի 24-ին տիեզերական զոնդ Է արձակել, որը պետք Է պտույտ գործի Լուսնի շուրջը եւ վերադառնա Երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:

Չինական ԶԼՄ-ների տվյալներով՝ արբանյակը Սիչանի տիեզերական կենտրոնից արձակվել Է «Մեծ արշավ-3» հրթիռի օգնությամբ:

Ենթադրվում Է, որ մեկ շաբաթվա ընթացքում այն պտույտ կգործի Լուսնի շուրջը եւ կվերադառնա՝ վայրԷջք կատարելով Ներքին Մոնղոլիայի դաշտերում:

Նշվում Է, որ այս արձակումը յուրատեսակ թեստ կլինի Էլ ավելի հավակնոտ նախագծից իրագործումից առաջ, որով նախատեսվում Է զոնդ ուղարկել 2017 թվականին, որը պետք Է վերադառնա Լուսնի մակերեւույթից վերցված գրունտի նմուշներով: Այս զոնդը հինգերորդը կդառնա «Չանե» չինական ծրագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]