Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանում դատարանը երկարաձգել է Ինթիգամ Ալիևի կալանքի ժամկետը

Ադրբեջանում դատարանը երկարաձգել է Ինթիգամ Ալիևի կալանքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Նասիմանի շրջանի դատարանը երկարաձգել է ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի կալանքի ժամկետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Ալիևի իրավապաշտպանները միջնորդություն են ներկայացրել  բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու համար, սակայն միջնորդությունը մերժվել է: Դատարանը որոշել է, որ նախքան դատական վճռի հրապարակումը իրավապաշտպանը պետք է բանտում մնա ևս 3 ամիս:

Ադրբեջանի իշխանությունները Ինթիգամ Ալիևին մեղադրում են հարկերից խուսափելու, ապօրինի գործարարությամբ զբաղվելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:

Հոկտեմբերի 24-ին դատարանի որոշմամբ 4 ամսով երկարաձգվել էր նաև հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]