Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի իշխանությունները նոր լոբբիստ են վարձել

Ադրբեջանի իշխանությունները նոր լոբբիստ են 
                        վարձել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում իրենց հեղինակությունը վերակագնելու համար Ադրբեջանի իշխանությունները վարձել են Հանրապետական կուսակցության նախկին խորհրդական եւ քաղաքական ստրատեգ Լիզ Մայերին` 6 ամիս ժամկետով պայմանագիր կնքելով նրա հետ այն մասին, որպեսզի վերջինս հասարակայնության հետ կապերի գծով իր Mair Strategies ընկերության միջոցով, լուսաբանելով Ադրբեջանի մասին նորությունները, կարողանա ազդել ԱՄՆ-ի լայն հասարակության եւ կառավարության տարբեր չինովնիկների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

Կայքը հայտնում է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը արդեն ստորագրել է պայմանագիրը եւ պարտավորվել նշված ընկերությանը ամսական 15 հազար դոլար վճարել:

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը գնացել է այդ քայլին, քանի որ մարդու իրավունքների ոլորտում եղած տխուր իրավիճակի պատճառով երկիրը արեւմտյան չինովնիկների, վերլուծաբանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ենթարկվում է աճող սուր քննադատությունների:

Ըստ հոդվածի` «Կայունության եվրոպական նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպության համաձայն` Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհրդում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունները կտրուկ ուժեղացրել են քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները: Դրա հետ միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կարեւոր դաշնակից, ինչպես նաեւ կարեւորագույն խաղացող` էներեգտիկ անվտանգության ապահովության ոլորտում:

Ըստ հոդվածի` սակայն, քննադատները Բաքվին մեղադրել են երկրում մարդու իրավունքների բնագավառում տխուր իրավիճակից ուշադրությունը շեղելու համար  Ուկրաինայում ճգնաժամն օգտագործելու, այդ թվում` վերջին ամիսներին լրագրողների, իրավաբանների եւ կառավարության այլ քննադատների նկատմամբ բռնաճնշումներն ուժեղացնելու մեջ:

Հոդվածում հիշեցվում է, որ 2013 թվականին ԱՄՆ-ում շահերի լոբբինգի գծով  Ադրբեջանը գտնվել է 10-րդ տեղում, Sunlight Foundation կազմակերպության հետզոտությունների համաձայն` ծախսելով գրեթե 2,3 մլն դոլար: Նշվում է նաեւ, որ Ադրբեջանն ամսական 50 հազար դոլար վճարելու պայմանով պայմանագիր է ստորագրել Վաշինգտոնում հայտնի The Podesta Group լոբբիստական ընկերության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]