Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մուրադ Յակինը հնարավոր է համարում Մովսիսյանի և Ձյուբայի համագործակցությունը խաղադաշտում

Մուրադ Յակինը հնարավոր է համարում Մովսիսյանի և Ձյուբայի համագործակցությունը 
խաղադաշտում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Յակինը փաստել է, որ մայրաքաղաքցիների հարձակվողներ Մովսիսյանը և Ձյուբան կարող են միասին դուրս գալ խաղադաշտ:

«Ձյուբան մրցաշրջանի սկզբում հաջող էր հանդես գալիս, սակայն վերջին շրջանում նրա արդյունավետությունն իջել է: Հիմա ապաքինվել է նաև Յուրա Մովսիսանը, և հնարավոր է, որ Ձյուբայի հետ միասին դուրս գա խաղադաշտ: Նման մարտավարությամբ մենք կկարողանանք անակնկալի բերել մրցակիցներին: Միայն պետք է հասկանանք, թե որքանով են նրանք լրացնում միմյանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Յակինի խոսքը մեջբերում է Championat կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո այսօր առաջին անգամ լիարժեք մարզվել է Մոսկվայի «Սպարտակ»-ի ընդհանուր խմբի հետ: Մոսկովյան ակումբը պատրաստվում է Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Լոկոմոտիվ»-ի հետ հանդիպմանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]