Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արարատն է վկա» տեսահոլովակն աշխարհին է ներկայացնում հայ ժողովրդի ցավը

«Արարատն է վկա» տեսահոլովակն աշխարհին է ներկայացնում հայ ժողովրդի ցավը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված նոր տեսահոլովակ է նկարահանվել, որը կոչվում է «Արարատն է վկա»: «Աշխարհի մարդիկ» հիմնադրամը հոկտեմբերի 24-ին հանրությանը ներկայացրեց «Արարատն է վկա» երաժշտական նախագիծը: Տեսահոլովակը կոմպոզիտոր և բառերի հեղինակ Էլինա Սամարինայի, երգի կատարող Էդուարդ Մհերի, տեսահոլովակի գաղափարի հեղինակ և ռեժիսոր Սերժ Գաբյանի, պրոդյուսեր Ստեֆան Հեքիմյանի և նախագծի տնօրեն Աննա Նազարուկի  համագործակցության արդյունքն է:

Տեսահոլովակի պրոդյուսեր Ստեֆան Հեքիմյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պապը Եղեռնից մազապուրծ հայերից էր և շատ էր պատմում անցյալի մասին: «Պապս այն աստիճան էր խորանում հիշողությունների մեջ, որ արցունքները հոսում էին նրա աչքերից: Մոտ 3-4 ամիս առաջ Էլինա Սամարինա անունով մի հայուհի ինձ ներկայացրեց իր երգը: Երբ լսեցինք այն, մեր ներսում ամեն ինչ խառնվեց իրար: Որոշեցինք փոքրիկ ֆիլմ պատրաստել՝ աշխարհին մեր ցավը ներկայացնելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ստեֆան Հեքիմյանը:

Տեսահոլովակը նկարահանվել է անգլերեն և ռուսերեն: Նախաձեռնողները փաստում են, որ իրենց նպատակն էր խնդիրը ներկայացնել օտարներին: Ստեֆան Հեքիմյանի խոսքով՝ իրենք այն փորձելու են ներկայացնել նաև Թուրքիայում:

Տեսահոլովակի գաղափարի հեղինակ և ռեժիսոր Սերժ Գաբյանի խոսքով՝ ինքը կոնկրետ մեկ պատմության վրա չէր ուզում ստեղծել այս ամենը, այլ՝ մի քանի պատմությունների: «Մեզ համար կարևորն ասելիքը հնարավորինս շատ մարդկանց հասցնելն է: Տեսահոլովակը Երևանում է նկարահանվել այս տարվա օգոտոսին և բավականին մեծ թիմ է աշխատել դրա վրա: Իր ձևաչափով այն տեսահոլովակ է, բայց իմաստով ֆիլմ է հիշեցնում»,-նշեց նա:

Նախաձեռնողների խոսքով՝ իրենք պատրաստվում են շուտով Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել, որը կներկայացնեն հաջորդ տարի:

«Աշխարհի մարդիկ» հիմնադրամը գործում է Ռուսաստանում և այլ երկրներում: Հիմնադրամի հոգաբարձուներն են Արթուր Չիլինգարովը, Նիկիտա Սիմոնյանը, Բագրատ Ալեքյանը և այլ հայտնի հայեր: Այն գործում է մի շարք կազմակերպությունների օժանդակությամբ: Հայաստանում նախագծի ներկայացմանը օժանդակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]