Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Մուրադյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ խորհրդի ներկայացուցիչներին

Արմեն Մուրադյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ խորհրդի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր` հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ խորհրդի անդամ, Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցության գործադիր տնօրեն Իրինա Լազարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը` գործադիր տնօրենը նշել է, որ Հովարդ Կարագյոզյան հիմնադրամը, հիմնադրվելով Նյու Յորքում, Հայոց ցեղասպանությունը վերապրած որբ երեխաներին սկսել է օգնություն և կրթություն տրամադրել 1921թ.-ից: 1988թ. վերջերին հիմնադրամը ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում` աջակցություն ցուցաբերելով Սպիտակի երկրաշարժից և արցախյան գոյամարտից տուժած համայնքերին։

Հիմնադրամն առ այսօր բարեսիրական ծրագրեր է իրականացնում ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Հայաստանում ծրագիրը գործում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում: Հիմնադրամը նաև դեղեր է տրամադրում պարբերական հիվանդությամբ և էպիլեպսիայով տառապող մինչև 14 տարեկան հիվանդ երեխաներին և այն:

Այնուհետև քննարկվել են «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արևելյան տարածաշրջանի տեղական մարմնի կողմից իրականացվող HyeBridge հեռուստաբժշկության ծրագիրը շարունակելու և առավել արդիական դարձնելու, համագործակցությունն ընդլայնելու և այլ հարցեր։  «Կցանկանայի ավելի խորությամբ ծանոթանալ երկրի կարիքներին` մանկական առողջապահության ոլորտում մեր ծրագրերն առավել թիրախային դարձնելու նպատակով»,-ասել է Իրինա Լազարյանը։

Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել կազմակերպության բարեգործական ծրագրերը և համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am