Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՊՀ-ում կստեղծեն արտակարգ իրավիճակների տիեզերական մոնիթորինգի միջպետական համակարգ

ԱՊՀ-ում կստեղծեն արտակարգ իրավիճակների տիեզերական մոնիթորինգի միջպետական համակարգ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրները կստեղծեն արտակարգ իրավիճակների տիեզերական մոնիթորինգի  միջպետական համակարգ եւ տիեզերական կապի միջտարածաշրջանային համակարգ՝ Համագործակցության մասնակից պետությունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հոկտեմբերի 24-ին ՏԱՍՍ-ին հաղորդել են «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունում, այս որոշումն ընդունվել Է ԱՊՀ-ի երկրների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների՝ տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցության արդյունքում:

«Խորհրդակցության արձանագրությունում մտցվել են որոշումներ միջոցառման օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ. բազմակողմ համագործակցության նոր պայմանագրային- իրավական հիմքի ստեղծում, ԳԼՕՆԱՍՍ համակարգի ազդանշանն օգտագործող վերերկրյա ենթակառուցվածքների ինտեգրացման անհրաժեշտություն, Տիեզերքի եւ խոշոր աղետների միջազգային խարտիային ԱՊՀ-ի մասնակից երկրների միանալու հարցեր»,- տեղեկացրել են Համերկրային տիեզերական գործակալությունում:

Խորհրդակցության մասնակիցները համաձայնություն են ձեռք բերել նաեւ պատրաստելու համաձայնագրի նախագիծ «Տիեզերական հետազոտությունների միացյալ ինստիտուտ» միջազգային միջկառավարական գիտահետազոտական կազմակերպության ստեղծման մասին, ինչպես նաեւ ստեղծելու ԱՊՀ-ի մասնակից երկրների գյուղատնտեսական նշանակության հողերի արբանյակային մոնիթորինգի միացյալ համակարգ:

Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերի շուրջ ԱՊՀ-ի մասնակից երկրների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը կկայանա 2015 թվականին Մինսկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]