Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԻԼԻՊ-ի արձակած երեք ռումբ ընկել է Թուրքիայում

ԻԼԻՊ-ի արձակած երեք ռումբ ընկել է Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գործողությունների հետևանքով արդյունքում 3 օդային ռումբ է ընկել Թուրքիայի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Ռումբերն ընկել են թուրքական տարածքի ականապատված հատվածում, ինչի հետևանքով պայթել են նաև ականները: Ռումբի բեկորներն ընկել են սահմանամերձ թուրքական գյուղերի վրա: Նշվում է, որ այս դեպքից հետո թուրքական կողմը սահմանային այդ շրջան է բերել իր զրահատեխնիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]