Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայի հակամարտությունը 824 հազար մարդու հարկադրել Է լքել տները. ՄԱԿ

Ուկրաինայի հակամարտությունը 824 հազար մարդու հարկադրել Է լքել տները. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո առնվազն 824 հազար մարդ  հարկադրված Է եղել լքել բնակության վայրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հաղորդել Է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը:

 Ինչպես ասված Է զեկույցում, նրանցից 430 հազարը ներքին վերաբնակվածներ են: Բացի այդ, 387 հազար մարդ տեղափոխվել Է Ռուսաստանի տարածք, եւս 6,6 հազար ուկրաինացիներ ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել են Եվրամիության երկրներին եւ Բելառուսին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն սեպտեմբեր ամսին վերաբնակված անձանց թիվը կազմել Է 170 հազար:

Իր հերթին տարածաշրջանում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար Պոլ Պիկարը լրագրողներին հայտնել Է, որ երեք ամսվա ընթացքում ավելի քան 560 հազար մարդ Է հատել Ուկրաինայի հետ ՌԴ-ի սահմանը՝ Ռոստովի մարզի «Գուկովո» եւ «Դոնեցկ» անցակետերում: Երեք ամսվա ընթացքում 19 դիտորդներ ռուս-ուկրաինական սահմանի իրադրության շուրջօրյա մոնիթորինգ են իրականացրել: ԵԱՀԿ-ի ղեկավարության որոշմամբ՝ նրանց մանդատը երկարացվել Է մինչեւ նոյեմբերի 23-ը:

«Աշխատանքի երեք ամսվա ընթացքում մենք տեսել ենք, որ այդ երկու անցակետով սահմանը հատել Է 560 հազար մարդ: Դա բավական շատ Է»,-ասել Է Պիկարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]