Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էբոլայի համաճարակը կհաջողվի կասեցնել մինչեւ ընթացիկ տարվա վերջը. Սիեռա Լեոնեի նախագահ

Էբոլայի համաճարակը կհաջողվի կասեցնել մինչեւ ընթացիկ տարվա վերջը. Սիեռա Լեոնեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսի հարուցած հիվադնության համաճարակը մինչեւ ընթացիկ տարվա վերջը հնարավոր կլինի կասեցնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիեռա Լեոնեի նախագահ Էռնեստ Բայ Կորոման: 

«Ես կարծում եմ, որ մինչեւ ընթացիկ տավա վերջը մենք ի վիճակի կլինենք՝ եթե չհաղթահարելու վիրուսը, ապա գոնե կասեցնելու այն»,- ասել Է քաղաքական գործիչը:

«Մենք մենակ չենք Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի դեմ պայքարում: Մեզ խորհուրդներ Է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որն ասում Է, թե ինչ Է անհրաժեշտ անել եւ խորհուրդներ Է տալիս տարբեր փուլերում: Կարծում եմ, որ մենք պատշաճ կերպով հակազդում ենք»,- նշել Է Կորոման:

Ավելի վաղ Աֆրիկյան միությունը (ԱՄ) հայտարարել Է Արեւմտյան Աֆրիկայի երկրներ հազարից ավելի բժիշկներ ուղարկելու որոշման մասին՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պայքարելու համար:

«Աֆրիկայի մի քանի պետություններ խոստացել են բժշկական աշխատողներ ուղարկել Լիբերիա, Սիեռա Լեոնե եւ Գվինեա,- ասել Է ԱՄ-ի հանձնաժողովի նախագահ Նկոսազանա Դլամինի Զուման:- Այդ երկրների թվում Է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, որը կտրամադրի մոտավորապես հազար մասնագետների: Նրանք կուղարկվեն երեք խմբերի կազմով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]