Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը եւ Մերկելն առաջարկել են Ուկրաինայի խնդրով շփման խմբի եւս մեկ նիստ անցկացնել

Պուտինը եւ Մերկելն առաջարկել են Ուկրաինայի խնդրով շփման խմբի եւս մեկ նիստ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Զարգացնելով հոկտեմբերի 16-17-ին Միլանում կայացած բանակցությունները՝ առաջարկվել Է քննարկել ներուկրաինական հակամարտության գոտու իրադրությունը: Ռուսաստանի նախագահը ուշադրությունը դարձրել Է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում իրադրությունն ապաԷսկալացնելու անհրաժեշտության վրա, նախեւառաջ իրական հրադադարի, հակամարտող կողմերի սահմանազատման գծի երկայնքով անվտանգության ապահովման եւ շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու ճանապարհով»,-հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Այդ համատեքստում Պուտինը եւ Մերկելը նշել են մոտ ժամանակներս Ուկրաինայի խնդրով շփման խմբի հերթական հանդիպումն անցկացնելու նպատակահարմարությունը:

«Ընդգծվել Է գազի թեմատիկայի շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը: Հույս Է հայտնվել, որ այս տարվա հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի, ՈՒկրաինայի եւ Եվրամիության ներկայացուցիչների միջեւ եռակողմ կոնսուլտացիաների Բրյուսելում կայանալիք հերթական փուլն արդյունավետ կլինի»,- նշվում Է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]