Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայում 259 զինյալ հանձնվել են իշխանություններին

Սիրիայում 259 զինյալ հանձնվել են իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում 259 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները Սիրիայի տարբեր շրջաններից են, մասնավորապես՝ Դամասկոսից և մերձակա գյուղերից, ինչպես նաև Հալեպից, Կունեյտրայից, Հոմսից, Համայից, Հասաքեից և Լաթաքիայից: Նրանք պարտավորվել են չձեռնարկել քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի անվտանգությանն ու կայունությանը:

Պաղեստինցի փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունը Սիրիայի կառավարության աջակցությամբ Դամասկոսի Յարմուք ճամբարի բնակիչներին օգնություն է տրամադրել: Մարդասիրական օգնության 400 փաթեթներում ընդգրկվել են մթերքներ, ինչպես նաև դեղորայքներ: Տարեսկզբից Յարմուք փախստականների ճամբարին տրամադրվել են 51 հազար 974 օգնությնան փաթեթեներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]