Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ջերմուկը կարող է խոշոր առողջարանային քաղաք դառնալ ուսանողների նախագծով

Ջերմուկը կարող է  խոշոր առողջարանային քաղաք դառնալ ուսանողների նախագծով

ԱՐՄԵՆՊՐԵՍ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ջերմուկ քաղաքը զարգացնելու և դրա զբոսաշրջային  ներուժը բարձրացնելու համար հայ և ֆրանսիացի ուսանողները նախագծեր են մշակել: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Լիոնի ճարտարապետական դպրոցի համագործակցության արդյունքում ծնունդ առած նախագծերը ներկայացնում են ճարտարապետական այն լուծումները, որ կարող են Ջերմուկը դարձնել ավելի արդիական և հարմարավետ:

Նախագծերի ներկայացման ժամանակ ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանը տեղեկացրեց, որ ուսանողները և դասախոսները միասին կատարել են լայնածավալ աշխատանքներ` ուսումնասիրելով Ջերմուկ քաղաքի առանձնահատկությունները: «Այս աշխատանքները երկկողմանի համագործակցության լավ օրինակ են, երբ ֆրանսիական փորձը հայ ուսանողների միջոցով ծառայեցվում է Ջերմուկի զարգացմանը: Հույս ունեմ, որ ուսանողական նախագծերը մի օր իրականություն կդառնան : Դրա համար բոլորս պետք է հետևողական լինենք և մեր ներդրումը ունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ երիտասարդների համատեղ աշխատանքից է սկսվում ժողովուրդների բարեկամությունը և վստահեցրեց, որ ֆրանսիացի մասնագետների փորձը լավ օրինակ է  Հայաստանի երիտասարդ ճարտարապետների համար: 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական Ժան Միշել Կասպարյանի խոսքով` Հայաստանի երկրորդական քաղաքների զարգացումը պետք է լինի առաջնային, քանի որ դրանք մեծ ներուժ ունեն զբոսաշրջիկներին գրավելու համար: «Ուսանողների աշխատանքների շնորհիվ ես Ջերմուկի մասին ավելի շատ բան իմացա և հիմա կկարողանամ իմ հյուրերին ուղեկցել Ջերուկ և պատմել այդ քաղաքի մասին: Ես մի քիչ տատանվում էի` արդյոք երազա՞նք են այս նախագծերը, թե իրատեսական, սակայն  համոզված եմ, որ այս քաղաքը մեծ պոտենցիալ ունի»,- ասաց Կասպարյանը:

Ճարտարապետների միությունում կազմակերպվել էր նաև ցուցահանդես «Ջերմուկ առողջարանային և զբոսաշրջային քաղաքի զարգացման հեռանկարները» թեմայով, որին ներկայացված էր 7 նախագիծ` 4-ը Լիոնի և 3-ը հայկական բուհի կողմից: Նախագծերը բացահայտում էին ֆրանսիացի և հայ ճարտարապետների տեսլականը Ջերմուկ քաղաքի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանի խոսքով` միջբուհական համագործակցության ընդլայնումը իրենց բուհի ռազմակավարական ծրագրերից է: «Բուհերի միջեւ կապերի ամրապնդումը, զարգացումը եւ նոր կապերի հաստատումը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանի ուշադրության կենտրոնում է»,-ասաց Վիլյանը` տեղեկացնելով, որ ՃՇՀԱՀ-ի եւ Լիոնի ճարտարապետական դպրոցի միջեւ համագործակցության պայմանագիրը կնքվել է 2009թ.:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]