Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը կկարողանա կարևոր օղակ դառնալ Արևմուտքի և ԵՏՄ գործարարների համար. Սերժ Սարգսյան

Հայաստանը կկարողանա կարևոր օղակ դառնալ Արևմուտքի և ԵՏՄ գործարարների 
համար. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանմեկերորդ դարում, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների հիմնադրման ուղղությամբ և երբ ազատ առևտրային գոտիներ են ստեղծվում տարբեր մայրցամաքների միջև, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև առճակատման մասին խոսելն անիմաստ է: Այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը New York Times պարբերականին տված ծավալուն հարցազրույցում` խոսելով Հայաստանի` Արևմուտքի և Եվրասիական տնտեսական միության միջև կամուրջ դառնալու հնարավորության մասին:

«Անկախությունից ի վեր Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում տարբեր համակարգերի և տարածաշրջանի շահագրգիռ կողմերի միջև` չնայած առկա բաժանարար գծերին: Լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր` Հայաստանը միաժամանակ բարձր մակարդակի համագործակցություն է ձևավորել ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում է խաղաղապահ առաքելություններին` ուղղված միջազգազգային խաղաղության և անվտանգության խթանմանը: Մեր երկիրը զարգացրել և շարունակում է ռազմավարական դաշնակցային հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ`միևնույն ժամանակ հետևողականորեն առաջ տանելով եվրոպական օրակարգը:  Այսօր մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքին»,- ասել է հանրապետության նախագահը:

Նրա խոսքով` Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը` հաշվի առնելով իր ազգային, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը: «Այնուամենայինվ, ինչպես ես բազմիցս նշել եմ իմ ելույթների և հարցազրույցների ժամանակ, այս ամենը չի կատարվել Արևմուտքի հետ մեր հարաբերությունների հաշվին: Դա արտահայտվում է նաև մեր ակտիվ ջանքերի միջոցով` զարգացնելու հարաբերությունները եվրոպական առանձին երկրների և ընդհանուր Եվրոպական միության, ինչպես նաև Արևմուտքի հետ առհասարակ, այս հարաբերությունները մեր երկրի բարգավաճման կարևոր մասն են կազմում»,- հավելել է ՀՀ Նախագահը` ընդգծելով, որ Հայաստանի և Եվրոպական միության 2013-ի նոյեմբերի համատեղ հայտարարությունը վերահաստատում է կողմերի հանձնառությունը` զարգացնելու և ամրապնդելու  երկկողմ համապարփակ համագործակցությունը:

Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը և Եվրամիությունը համաձայնության են եկել մուտքի վիզայի դյուրացման մեխանիզմների շուրջ, որը մեր գործընկերության շոշափելի արդյունքներից է: Արևմուտքի և Եվրոպական միության աջակցության շնորհիվ մեր երկիրը նշանակալի բարեփոխումներ է իրականացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տնտեսության ազատականացման ոլորտներում: «Այդ բարեփոխումներն, առաջին հերթին, իրականացվել են ի շահ մեր երկրի և ժողովրդի: Համոզված եմ, որ մեր արևմտյան գործընկերները կիսում են այս տեսակետը և կշարունակեն իրենց արդյունավետ աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին»,- ընդգծել է Սերժ Սրագսյանը:

«Միաժամանակ, ես չեմ կարող չնշել որ 21-րդ դարում, երբ աշխարհում շարունակվում է ինտենսիվ գլոբալիզացիոն գործընթացը, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների հիմնադրման ուղղությամբ, երբ միջպետական սահմաններն այլևս կորցնում են իրենց նշանակությունը և երբ ազատ առևտրային գոտիներ են ստեղծվում տարբեր մայրցամաքների, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև առճակատման մասին խոսելն անիմաստ է: Այս առումով, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը կկարողանա դառնալ կարևոր օղակ Արևմուտքի և Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքների միջեւ: Այս համատեքստում, մենք մտահոգված ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջերս լարված հարաբերություններով: Մենք շահագրգռված ենք, որ մեր գործընկերների միջև անճշտությունները շտկվեն, քանի որ Հայաստանի նման փոքր երկրները շատ զգայուն են նման ելևէջումների նկատմամբ»,- խոսքն ամփոփել է ՀՀ Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]