1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայստանում կհետազոտվի սնդիկի պարունակությունը

Հայստանում կհետազոտվի սնդիկի պարունակությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հետազոտելով հանքալեռնային շրջանների ընդհանուր վիճակը՝ մնացած ծանր մետաղների համալիրի մեջ սկսեցինք հանդիպել նաև սնդիկ: Հայաստանում սնդիկ կա և որոշ հատվածներում մարդու գործունեության արդյունքում ներթափանցել է սննդային շղթա: Բացի հանքալեռնային շրջաններից, սնդիկը գրանցվել է նաև Երևանում՝ օդի փոշու, թթի մեջ, սնդիկի որոշակի պարունակություն առկա է նաև հողի մեջ»:- Հոկտեմբերի 24-ին «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատումը Հայաստանում» ծրագրի ներածական սեմինարի ժամանակ «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԳԱԱ էկոլոգոնոոսֆերայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

«Հայաստանում հատուկ սնդիկի վերաբերյալ հետազոտություններ չեն արվել, գուցե առկա տվյալները թերի են, քանի որ սնդիկի որոշումը պահանջում է բավականին լուրջ մոտեցումներ և շատ թանկարժեք սարքեր: Մինչև 90-ական թթ. հայաստանում գրեթե չեն եղել նմանատիպ սարքեր», - ասաց Արմեն Սաղաթելյանը:

Էկոլոգոնոոսֆերայի հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով, որպես շրջակա միջավայրի աղտոտող՝ սնդիկը նախկինում դիտարկվում էր միայն սննդային շղթաներում, և հիմնական տագնապները եկան Ճապոնական Մինամատա  ավանի մոտակայքից, որտեղ սնդիկ պարունակող թափոնները լցնում էին ծովախորշ և այնտեղից սննդային շղթայով այն  թունավորեց ողջ ավանը: Սնդիկի թունավորվածության հիմնական շեշտը դրվում է ձկների վրա, սակայն այն նաև լուրջ աղտոտիչ է գյուղատնտեսության մեջ, օրինակ՝ Չինաստանում կան սնդիկով աղտոտված հատվածներ, որտեղ այն ներթափանցել է բրնձի մեջ:

2013թ. հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայի Մինամատա քաղաքում Հայաստանը 91 այլ երկրների հետ մեկտեղ ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան», որի համաձայն յուրաքանչյուր կողմ պետք է միջոցներ ձեռնարկի սնդիկի և սննդի միացությունների էկոլոգիապես անվտանգ պահման, իսկ սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման համար:

«Սնդիկը  շրջակա միջավայրի միջին ջերմաստիճանի դեպքում հեղուկ է, և, հանդիսանալով մետաղ, կիրառվում է էլեկտրականության և ջեռուցման ոլորտներում: Սա նշանակում է, որ անցյալում այն ակտիվ կիրառվում էր արդյունաբերության տարբեր ոլորտներում, իսկ այսօր դրանց մեծամասնության համար գտնվել են այլընտրանքներ, սակայն այն շատ երկրներում դեռ շարունակվում է կիրառվել», - ասաց ՅՈՒՆԻԴՕ-ի ծրագրերի մշակման և տեխնիկական համագործակցոիթյան ենթաբաժնի բնապահպանական կառավարման բաժանմունքի, ջրերի կառավարման բաժնի ներկայացուցիչ Լյուդվիկ Բեռնուդեն:

 Որպեսզի Հայաստանը վավերացնի վերոհիշյալ կոնվենցիան, անհրաժեշտ է հետազոտել սնդիկի հիմնախնդիրը Հայաստանում, բացահայտել գերակայությունները, և այնուհետև կառավարությունը որոշում կկայացնի դրա վավերացման վերաբերյալ:

«Այն կնպաստի նաև հասարակության ռիսկային, հատկապես, խոցելի խմբերի ի հայտ բերման և նրանց պաշտպանության նպատակով ռազմավարությունների և ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ներառյալ՝ սնդիկի և դրա միացությունների ազդեցության հետ կապված առողջության պահպանմանն ուղված սկզբունքների մշակումը», - այս մասին ասաց բնապահպանության նախարար Արամային Գրիգորյանը:

Ներկայում «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» ստորագրել է 122 երկիր և 6-ը` վավերացրել: Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և դրա միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]