Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բառոզուն եւ վան Ռոմպյոյը հրաժեշտի ընթրիք են կազմակերպել գինիով ու գարեջրով

Բառոզուն եւ վան Ռոմպյոյը հրաժեշտի ընթրիք են կազմակերպել գինիով ու գարեջրով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն եւ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը, որոնք թողնում են իրենց պաշտոնները, հրաժեշտի առիթով Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցներին հյուրասիրել են բելգիական գարեջրով եւ պորտուգալական գինով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրախորհրդի նիստից հետո պատմել է Բառոզուն ինքը:

Նրա խոսքով՝ ընթրիքն սկսվել է գարեջրով: «Նախագահ Ռյոմպյոյն ասաց, որ բելգիականը գարեջուրը լավագույնն է աշխարհում: Դրանից հետո մատուցվեց պորտուգալական գինի: Կարծում եմ, որ դա մեծագույն զուգորդում է»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Վան Ռոմպյոյը հավաստել է նրա ասածը:

Բառոզուն եւ վան Ռոմպյոյը պաշտոնաթող կլինեն հոկտեմբերի վերջին: Եվրահանձնաժողովի նոր ղեկավար կդառնա Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը, իսկ Եվրախորհրդի նախագահ՝ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]