1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրո-2016-ի բոլոր հանդիպումները սերբերը կանցկացնեն առանց երկրպագուների

Եվրո-2016-ի բոլոր հանդիպումները սերբերը կանցկացնեն առանց երկրպագուների

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն հրապարակել է Սերբիա-Ալբանիա խաղի ժամանակ անկարգությունների մասին իր որոշումը:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա հանդիպումը կվերախաղարկի, այն էլ` չեզոք դաշտում: Եվրո-2016 ընտրական փուլի բոլոր տնային խաղերը սերբերը կանցկացնեն առանց հանդիսականների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Inserbia կայքը:

Հոկտեմբերի 14-ին Բելգրադում կայացած խաղի առաջին կեսի վերջնամասում խաղադաշտ է մտել անօդաչու սարք, որի վրա ամրացված է եղել Ալբանիայի դրոշը: Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստ Ստեֆան Միտրովիչը մոտեցել է սարքին, պոկել դրոշը: Նրան է միացել նաև սերբ մեկ այլ ֆուտբոլիստ`Նեմանյա Գուդելը: Ալբանացի ֆուտբոլիստներից Էնդի Լիլային և Տաուլանտ Ջաքային դուր չի եկել սերբ ֆուտբոլիստների վերաբերմունքը, խաղադաշտում ծեծկռտուք է սկսվել: Հանդիպման գլխավոր մրցավարը որոշում է կայացրել ընդհատել խաղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]