1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արարատի մարզում մթերվել է 82 հազար 425 տոննա խաղող

Արարատի մարզում մթերվել է 82 հազար 425 տոննա խաղող

ԱՐՏԱՇԱՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի խաղող մթերող գործարանները, հոկտեմբերի 23-ի տվյալներով, ընդհանուր առմամբ մթերել են ավելի քան 82 հազար 425 տոննա պտուղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, մարզում գտնվող 19 խաղող մթերող գործարաններից այս տարի մթերում իրականացնում է 15-ը` սկսած 100 դրամից («Շահումյան Վին» ՍՊԸ` մինչեւ 170 դրամ, «Վեդի Ալկո» ՍՊԸ-ն մթերումն իրականացվում է տարբեր գներով` կախված խաղողի տեսակից եւ որակից եւ այլն): Ավելի քան 20 հազար տոննա պահվում է սառնարանային տնտեսություններում` ձմռանը վաճառելու կամ արտերկիր արտահանելու նպատակով: Մարզում մասնագիտացված սառնարանային տնտեսություններ կան Վերին Արտաշատ համայնքում:

Այս տարի Արարատի մարզում սպասվում է շուրջ 112 հազար տոննա խաղողի բերք: Մարտի վերջին հանրապետությունում տեղի ունեցած ցրտահարությունից 30-50 տոկոսով տուժեցին մարզի 670 հա խաղողի վաղահաս սորտերը:

2013 թվականին մարզում արտադրվել էր 104 հազար տոննա խաղող, որից մթերվել էր 90 հազար տոննան` հիմնականում տեխնիկական տեսակները: Տերտերյանը նկատեց, որ չնայած տեղի ունեցած ցրտահարությանը, այնուամենայնիվ, այս տարի սպասվում է ավելի շատ բերք, քան նախորդ տարի, ինչը պայմանավորված է խաղողի այգիների ավելացմամբ եւ երիտասարդ տնկիների բերքատվությամբ:

Նախորդ տարի մարզում արտադրված խաղողը մթերել են հիմնականում Երեւանի կոնյակի գործարանը, Երեւանի կոնյակի, գինու կոմբինատի Մասիսի մասնաճյուղը, Արարատի գինու գործարանը, Պռոշյանի կոնյակի գործարանը, Երասխի գինու գործարանը` 1 կգ-ն սկսած 140 դրամից, առանձին տեսակները` 150 դրամ: Վարչության պետը նշեց, որ մթերող կազմակերպություններն արտադրողին գումարները տրամադրել են նշված ժամկետներում` տասն օրվա ընթացքում:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]