Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն ու Գերմանիան կխորացնեն մշակութային ոլորտի համագործակցությունը

Հայաստանն ու Գերմանիան կխորացնեն մշակութային ոլորտի համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը, որը Հայաստանում է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության` Հայաստան այցի շրջանակում:  Հանդիպմանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը, արտաքին գործերի նախարարության վարչության պետ Բերտրան Մոլտկեն, Գյոթեի ինստիտուտի տնօրեն Յուլիա Կրամերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` նախարար Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ-գերմանական մշակութային համագործակցության կայուն զարգացման, Հալլեյում հայկական ներկայության ակտիվությանն ուղղված մշակույթի նախարարության ջանքերի համար, որը համատեղ ծրագրերի իրականացման շարունակականության ամուր երաշխիք է հանդիսանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014թ. փետրվարին Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ձեռք բերված համատեղ պայմանավորվածություններն ու դրանց իրականացման հետ կապված հարցեր: Զրույցի ընթացքում Հասմիկ Պողոսյանն անդրադառձել է կերպարվեստի, երաժշտարվեստի, գրական-թարգմանական, հնագիտության ոլորտներում հաջողությամբ իրականացվող երկկողմ համագործակցությանը և  նշել այն շարունակելու կարևորությունը: Կողմերը վերահաստատել են 2015թ. Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրեր և փոխադարձաբար 2016թ. Գերմանիայում Հայաստանի մշակույթի օրեր կազմակերպելու պայմանավորվածությունը: Այնուհետև Հասմիկ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գերմանական կողմին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում հայկական ժայռապատկերները  ներառելու գործընթացին:

Նախանշվող ծրագրերի համատեքստում, նախարար Պողոսյանը գործընկերոջը տեղեկացնել է 2015թ. Լեփսիուսի տուն-թանգարանում կայանալիք գիտոժողովի, ցուցադրության և մշակութային այլ օջախներում նախանշվող միջոցառումների  մասին:

Հանդիպման ավարտին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկումների և կարևոր ծրագրերի իրականացմանը միտված պատրաստակամության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]