Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակում այս տարի կարտոֆիլի իրացման խնդիր չի լինի

Շիրակում այս տարի կարտոֆիլի իրացման խնդիր չի լինի

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում կարտոֆիլի բերքահավաքը գրեթե ավարտված է: Այս տարի մարզն ուներ կարտոֆիլի մոտ 4 հազար հեկտար ցանքատարածություն: Մարզում կարտոֆիլի բերքահավավաքն ամբողջովին կավարտվի նոյեմբերի առաջին տասնօրյակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, ըստ նախնական արդյունքների` 1 հեկտարից այս տարի սպասվում է միջինը 260 ցենտներ բերք: Նախորդ տարվա համեմատ սա 8 ցենտներով ավելի է:

«Քանի որ անցած տարի կարտոֆիլի իրացման խնդիր չկար, որպես պարենային իրացվեց նաև հին  տնկանյութը և այդ իմաստով, եթե նույնիսկ բերքի ծավալը պահպանվի, կարտոֆիլի որակը շատ բարձր է: Ցանվել է հիմնականում դրսից ներկրված առաջին վերարտադրության կարտոֆիլ, որը, բնականաբար, կապահովի ավելի բարձր բերք»,-նշեց պատասխանատուն: Իրացման խնդիր այս տարի ևս չի լինի: «Շատերը կարող են ասել, որ դա ծավալի հետ է կապված: Այդպես չէ՝ պատճառն արտահանումն է: Եթե առաջ Վրաստանի հանրապետությունը 2 տարի սահմանափակում էր դրել, և մեր երկրից կարտոֆիլ չէր արտահանվում, հիմա արդեն արտահանվում է: Արտահանվում է նաև ՌԴ, որտեղ պահանջարկը բավական  մեծ է»,-նշեց Մովսես Մանուկյանը` հավելելով, որ եթե պահպանվի  կարտոֆիլի ներկա շուկայական գինը, ապա հաջորդ տարի մարզը կունենա կարտոֆիլի լրացուցիչ ու որակյալ ցանքատարածություններ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]