Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանության աշխատակիցը ծեծել է փաստաբանին. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության աշխատակիցը ծեծել է փաստաբանին. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Արմեն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, փաստաբան Արմեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսին իրեն է դիմել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանի ընկերը ոստիկանի համար արտասահմանից «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հարցում օգնելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն` ավտոմեքենան 2014 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, սակայն ավտոմեքենայի տեխնիկական վիճակը չի բավարարել ոստիկանին, և նշված հարցը պարզաբանելու համար 2014 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 19:00-ի սահմաններում, իր գրասենյակում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը և վերջինիս ընկերները սպառնալով ու հայհոյելով վիրավորել են իրեն, պահանջել վերադարձնել իր միջոցով ՀՀ ներմուծված «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի համար վճարված գումարը, ապա ծեծի են ենթարկել իրեն:

Բացի դրանից, փաստաբան Արմեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ավտոմեքենայի հարցի շուրջ պարզաբանման նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 10-ին կրկին հանդիպել է ոստիկանին, որի ժամանակ վերջինս առաջարկել է 1 մլն 269 հազար ՀՀ դրամին համարժեք 3100 ԱՄՆ դոլար հավելավճարի և «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի հետ փոխանակել իր համար ներմուծված «Նիսսան Սերենա» մակնիշի ավտոմեքենան: 

Արմեն Մ.-ն, վստահելով ոստիկանին, համաձայնվել և տվել է նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որի հիման վրա ավտոմեքենան մաքսազերծվել ու առուվաճառքի պայմանագրով հաշվառվել է ոստիկանի անվամբ, սակայն վերջինս խաբեությամբ չի տվել պայմանավորված հավելավճար գումարը: Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]