Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է զոհվել

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում` Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս, «Վոլկսվագեն» մակնիշի 34 PQ 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառի, որի հետեւանքով ուղեւորը եւ վարորդը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ստացած մարմնական վնասվածքներից երկուսն էլ մահացել են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաջողվել է պարզել նրանցից մեկի ինքնությունը` Գեւորգ Հակոբյան, իսկ մյուսն իգական սեռի ներկայացուցիչ է, որի ինքնությունը ճշտվում է:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]