Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԻՊ-ն հսկողություն է հաստատել Իրաքի Զաուիա գյուղի վրա

ԻՊ-ն հսկողություն է հաստատել Իրաքի Զաուիա գյուղի վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետությունը» հոկտեմբերի 23-ին հսկողություն է հաստատել Հիթ քաղաքի մերձակայքում գտնվող Զաուիա գյուղի վրա` այն բանից հետո, երբ ցեղախմբերը այնտեղից սկսել են նահանջել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ ֆրանսիական օդային ուժերն առավոտյան հարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Պատճառված վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

Իրաքի Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքի նավթավերամշակման գործարանի մոտ ականապատ մեքենա է պայթել: Նախօրեին ևս երկու ականապատ մեքենաներ  էին պայթել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Պայթյունների հետևանքով 19 մարդ զոհվել էր, ևս 30-ը՝ վիրավորվել:

«Իսլամական պետությունն» արդեն մի քանի ամիս է` սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]