Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. Շարմազանով

ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն այլընտրանք  չունի, և հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Գործադիր մարմնի նիստում Հանրապետական կուսակցությունը Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների Ֆրանսիայում կայանալիք հանդիպումից առաջ ևս մեկ անգամ հստակեցրել է իր դիրքորոշումը և վերահաստատել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի և հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում առաջընթացի բացակայությունը կախված է միայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումից: «Ադրբեջանն է մշտապես դրսևորել ապակառուցողական դիրքորոշում, Ադրբեջանն է պարբերաբար հանդես գալիս ռազմական հռետորաբանությամբ և խոսում հակամարտության ռազմական լուծման մասին»,- նշեց Շարմազանովը:

Նա նկատեց, որ որքան կառուցողական լինի Ադրբեջանի դիրքորոշումը, այնքան բանակցություններում առաջընթաց կնկատվի: «Պետք է նշեմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների անմիջական մասնակցության բանակցային գործընթացում էական առաջընթաց ակնկալել չենք կարող»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]