Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կապանում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 5,6 տոկոսով

Կապանում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 5,6 տոկոսով

ԿԱՊԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան քաղաքի 2014 թվականի բյուջեով եկամուտների գծով 9 ամսվա պլանը կազմում է 781 մլն 895,1 հազար դրամ, որը 4,6 տոկոսով գերազանցում է 2013թ.-ի նույն ժամանակաշրջանի պլանային ցուցանիշը: 2014թ.-ի հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել է նախատեսվածի 93,3 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5,6 տոկոս: Սեփական եկամուտները հավաքագրվել են 79,8 տոկոսով: Շուրջ 19,6 տոկոսով հարկերի ու տուրքերի հավաքման մակարդակը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում նշեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

Քաղաքապետն, անդրադառնալով իրականցված ծրագրերին, նշել է, որ դրանք կյանքի են կոչվել ՀՀ պետբյուջեի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»  ՓԲԸ-ների, «Քաունթերփարթ ինտերնեշնլ», «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Վորլդ Վիժն»-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ եւ համայնքային բյուջեի միջոցներով: Կատարված ծրագրերի արդյունքում քաղաքում լուծվել են մի շարք խնդիրներ. մասնակիորեն նորոգվել եւ գույքով ապահովվել են մանկապարտեզները, երաժշտական ու սպորտդպրոցները, բարեկարգվել են բակերը, մայթեր, փողոցներ, նորոգվել վերելակներ, գազիֆիկացվել է «Վաչագան» թաղամասը, բարելավվել քաղաքի գիշերային լուսավորության համակարգը, իրականացվել են բնապահպանական ծրագրեր, քաղաքապետարանում ներդրվել է քաղաքացիների սպասարկման ժամանակակից «մեկ պատուհան»ժի սկզբունքը եւ այլն:

Հաշվետու ժամանակաշրջանում քաղաքապետարանի կողմից բազմաթիվ մշակութային ու սպորտային միջոցառումներ են անցկացվել պետական, եկեղեցական տոների եւ հիշատակի օրերին:

Պատասխանելով լրագորղների հարցերին, քաղաքապետը խոսեց նաեւ Կապանի օդանավակայանի վերագործարկման մասին` նշելով, որ համապատասխան փաթեթը ներկայացված է կառավարության հաստամանը: Քաղաքապետն անդրադարձավ նաեւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, որոնցից կարեւորեց Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ քաղաքի խմելու ջրագծի ներքին ցանցի նորացումը, մշակույթի կենտրոնի ճակատային մասի վերակառուցումը, քաղաքի կենտրոնական հրապարակում երգող շատրվանների կառուցումը, տարածաշրջանում առաջին էլեկտրոնային գրադարանի հիմնումը, թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկի վերակառուցումը եւ այլն:

Ըստ քաղաքապետի` առաջիկա ծրագրերը շատ են, սակայն, կա ֆինանսական աղբյուրների հայթայթման անհրաժեշտություն:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am