Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացիները ռազմական ավիաբազա են ստեղծում իրաքյան Քրդստանում

Ամերիկացիները ռազմական ավիաբազա են ստեղծում իրաքյան Քրդստանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլից 50 կմ հյուսիս գտնվող «Հարիր» օդանավակայանում նոր ռազմական բազա ստեղծելու գործին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Bus News իրաքյան լրատվական գործակալությունը:

«Հարիր քաղաքի իշխանությունները օդանավակայանում բիզնես դրած առեւտրականներին եւ ձեռնարկատերերին հանձնարարել են մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել աշխատանքները եւ ազատել տարածքը», -գործակալությանը հայտնել է Էրբիլի աղբյուրը:

Աղբյուրը հաստատել է, որ ամերիկացի զինվորականները մտադիր են «Հարիր» օդանավակայանն օգտագործել որպես ռազմաբազա, քանի որ այն շատ հարմար դիրք ունի Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղափոխություններին հետեւելու համար:

Ավելի վաղ «Հարիր» օդանավակայանը ԱՄՆ-ն օգտագործել է 2003 թվականին` Իրաք ներխուժելու եւ Սադամ Հուսեյնի վարչակարգը տապալելու նպատակով:

«Հարիր» ռազմական օդանավակայանը կառուցվել է անցյալ դարի 70-ական թվականներին եւ իրաքյան ավիացիայի կողմից օգտագործվել 1980-1988 թվականներին` իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ:

Մերձավորարեւելյան իրադարձություններին հետեւելու համար ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն օգտվում էին Թուրքիայի տարածքում գտնվող «Ինջիրլիք» ռազմական ավիաբազայից: Սակայն, ամեն անգամ Թուրքիան անհեթեթ պատճառաբանություններով խոչընդոտում կամ արգելում է ամերիկյան ուժերին օգտվել այդ բազայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]