Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եթե դուք լրտեսների հետ շատ եք շփվում, դա ձեր խնդիրն է. Շարմազանովը պատասխանեց Զուրաբյանին

Եթե դուք լրտեսների հետ շատ եք շփվում, դա ձեր խնդիրն է. Շարմազանովը 
պատասխանեց Զուրաբյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում «Սահմանամերձ գյուղերում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով քննադատեց օրենքի նախագիծը և մեծամասնությանը մեղադրեց ընդդիմության կողմից 44 ստորագրությամբ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը միտումնավոր տապալելու մեջ:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի ելույթին հաջորդեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը: Նիստը վարող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ամբիոնին է մոտենում այլընտրանքի՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը: «Ի դեպ, որ ասում եք` ընդդիմությունը 44 ստորագրություն հավաքեց, եթե այլընտրանքը չլիներ, ո՞նց էիք 44 ստորագրություն հաքվաքելու: Այս մարդիկ դեռևս ընդդդիմություն չեն՝ այլընտրանք են, և չեն էլ ցանկանում ընդդիմություն դառնալ, որքան որ ես գիտեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն արձագանքեց նաև Զուրաբյանի այն դիտարկմանը, թե կառավարությունը խորհրդարանում իր «լրտեսների»  միջոցով հարցեր է լուծում, իսկ իշխանությունները վախեցած են ընդդիմության համախմբումից և այն շարժումից, որ իրենք սկսել են: «Ես մեր բոլոր գործընկերներին հորդորում եմ պահպանել խորհրդարանական բառապաշարը: Խորհրդարանում լրտեսներ չկան: Եթե դուք շատ եք լրտեսների հետ շփվել, դա ձեր խնդիրն է, սակայն պետք է պահպանեք էթիկայի տարրական կանոնները ձեր գործընկերների նկատմամբ, ում հետ ամեն օր աշխատում և շփվում եք: Ինչ վերաբերում է վախեցած լինելուն՝ հա, վախեցած ենք, բա ինչ ենք. մեր դեմքերից երևում է, որ վախեցած ենք»,- հեգնեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]