Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊՆ-ում ներկայացվել է 2-րդ բանակային զորամիավորման իրականացրած աշխատանքների կատարողականը

ՊՆ-ում ներկայացվել է 2-րդ բանակային զորամիավորման իրականացրած աշխատանքների կատարողականը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 23-ին անցկացվել է 2-րդ բանակային զորամիավորման կողմից իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում անցկացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները: Նիստը ղեկավարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, բանակային զորամիավորման հրամանատարի հաշվետվության լսումներին ներկա էին նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի տեղակալներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամասերի հրամանատարներ և այլք։

Ողջունելով ներկաներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ հաշվետվությունները, քանի որ միայն անցած ուղու վերանայման և համակողմանի վերլուծության դեպքում կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուրվագծել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Ներկայացնելով զորամիավորման գործունեության արդյունքները` բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են զորամիավորմանը ենթակա զորամասերի մարտական պատրաստականության բարձրացմանը միտված մի շարք պլանային և արտապլանային միջոցառումներ, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները« ճամբարային հավաքներն ու դաշտային ելքերը: Այդ ամենից զատ` հանկարծակի ստուգումների միջոցով պարբերաբար  ստուգվել է զորամասերի և ենթակա զինանձնակազմի պատրաստականությունը£ Ամփոփելով զեկույցը՝ Պողոս Պողոսյանն անդրադարձել է նաև պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքներին£

Խորհրդակցության ավարտին Սեյրան Օհանյանը մատնանշել է շտկման կարիք ունեցող խնդիրներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]