1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ՓՄՁ-ները կկարողանան արտադրանք մատակարարել ՌԴ խոշոր ընկերություններին

Հայաստանի ՓՄՁ-ները կկարողանան արտադրանք մատակարարել ՌԴ խոշոր 
ընկերություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և ռուս գործարարների միջև առևտրային կապերն ամրապնդելու համար կարող է առցանց բորսա ստեղծվել, որտեղ արտադրողները պատվերներ կձևավորեն և կգտնեն իրենց մատակարարներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը` նշելով, որ դա հնարավորոթյուն կտա ձեռնարկատերերին ծանոթանալ ռուսական ընկերությունների պատվերներին և համապատասխան արտադրություն կազմակերպել: «Մենք փորձելու ենք աջակցել, որ փոքր ընկերությունները ևս ինտեգրվեն այդ գործընթացում և կարողանան պահանջարկի մի մասն իրենք բավարարեն: Ելնելով ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթղթից`  մենք կարող ենք օգտվել ինֆորմացիայից, թե ինչ պատվերներ են ձևավորվում, օրինակ, ռուսական ընկերությունների կողմից, և այդ պատվերներին համապատասխան արտադրություն կազմակերպել: Դա  հնարավորություն կտա նաև ավելացնել արտահանումը»,- ընդգծեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ  գյուղատնտեսության  մասով արդեն իսկ ավելացել են ՌԴ արտահանման ծավալները, իսկ ներմուծումը նույն մակարդակի վրա է, ինչը  նշանակում է, որ մեր արտադրանքը պահանջված է:

Զարգացման հայկական գործակալության տնօրենի խոսքով` Հայաստանն, առևտրային գործընկեր լինելուց բացի, Ռուսաստանի համար նաև միջանցք է` եվրոպական շուկա դուրս գալու համար, քանի որ Ռուսաստանը պատժամիջոցներից հետո որոշակիերոն սառեցրեց առևտրային կապերը ԵՄ-ի հետ: «Այս պահի դրությամբ Ռուսաստանում գործում են որոշակի պատժամիջոցներ, և մենք, ելնելով դրանից, առաջարկում ենք, որ Հայաստանի միջոցով կատարվի առևտրաշրջանառությունը: Այսինքն ռուս գործարարները կարող են ներդրումային ծրագրեր բերել Հայաստան, և Հայաստանի միջոցով կապվել Եվրպայի հետ: Հայաստանը տարածաշրջանում առավել բարենպաստ գործարար միջավայր ունեցող երկրներից է և կարող է դառնալ միջնորդ պետություն»,- ասաց նա:

Ռուսաստանը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ ամենամեծ ծավալն ունեցող պետությունն է: 2014 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է շուրջ 646 մլն 670 հազար դոլարի ապրանք, արտահանվել՝ 184 մլն 775.8 հազարի: Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներում առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել հետևյալ ապրանքները՝ էթիլային սպիրտ և այլ սպիրտային ըմպելիքներ, ադամանդ, ծիրան, դեղձ և այլ մրգեր, թարմ կամ պաղեցրած ձուկ և խեցգետնակերպեր: Արտահանված ապրանքների մեջ մեծ է նաև պահածոյացված մրգերի, հատապտուղների և ընկուզեղենի, բնական և արհեստական ջրերի տեսակարար կշիռը։ Ռուսաստանից Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսային ընդհանուր արժեք ունեցող ապրանքներն են բնական և հեղուկ գազը, նավթը եւ նավթամթերքը, ցորենը, անմշակ ալյումինը և ձեթը: Ռուսաստանից մեր երկիր են ներկրվել նաև շոկոլադ, էթիլային սպիրտ և այլ սպիրտային ըմպելիքներ, եգիպտացորեն, սիգարետ, մարգարին և այլ սննդամթերք, անվադողեր, ադամանդ, մարդատար ավտոմեքենաներ, բեռնաթափելու և բարձրացնելու համար նախատեսված մեքենաներ, հաց և հրուշակեղեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]