Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գերմանիան արդյունք է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումից

Գերմանիան արդյունք է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 
փարիզյան հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լիահույս է, որ Հայատանի եւ Ադրբեջանի նախագահների Փարիզում կայանալիք հանդիպումն անարդյունք ավարտ չի ունենա, եւ կողմերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կգրանցեն առաջընթաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսի ժամանակ  Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շեշտեց, որ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել հանդիպել եւ քննարկել խնդիրները: «Մենք որեւէ բան այս կապակցությամբ ասել չենք կարող: Տեսնում ենք, որ շատերն են պատրաստակամություն ցուցաբերում, այդ թվում` կոնֆլիկտի կողմերը: Մենք հուսով ենք, որ հանդիպումը կոնֆլիկտի լուծման մեծ առաջընթացի կբերի: Առաջին քայլերը պետք է արվեն նախագահների Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ. կարեւոր է, որ կողմերը հետեւեցին Ֆրանսիայի Նախագահի հրավերին, եւ մաղթում եմ, որ հանդիպումն առանց արդյունքների չավարտվի»,- ասաց գերմանացի դիվանագետը:  

«Հայաստանը պատրաստ է գնալ խնդրի կարգավորմանն այն առաջարկների հիման վրա, որ հնչեցվել են եռանախագահների մակարդակով` վերջին հինգ հատարարությունների միջոցով: Դա նաեւ միջազգային հանրության տեսակետն է, քանի որ եռանախագահերը միջազգային մանդատ ունեն: Ադրբեջանի կոմղից չենք լսել, որ կա պատրաստակամություն խնդրի կարգավորման հարցում: Հետեւաբար, գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Երեւան այցելության ժամանակ գերմանացի դիվանագետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]