Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը համագործակցում է Ինտերպոլի անդամ գրեթե բոլոր երկրների հետ, այդ թվում` Թուրքիայի

Հայաստանը համագործակցում է Ինտերպոլի անդամ գրեթե բոլոր երկրների հետ, այդ 
թվում` Թուրքիայի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծանրաբեռնվածությունը տարեցտարի ավելանում է: 2014 թվականին բյուրոյի փաստաթղթշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ հինգ տոկոսով` կազմելով 25048 տեղեկատվական միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը` ներկայացնելով 2014 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում բյուրոյի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

«Հայատանը համագործակցում է Ինտերպոլի անդամ գրեթե բոլոր 190  երկրների հետ, այդ թվում` Թուրքիայի: Առավել ակտիվ համագործակցում ենք 89 երկրի հետ, որոնցից են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան: Հատկանշանական է, որ, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Ինտերպոլի խողովակներով մենք բավական ակտիվ և արդյունավետ համագործակցում ենք Թուրքիայի ԱԿԲ-ի հետ»,- ասաց Ֆիդանյանը:

2014 թվականի հաշվետու ժամանակահատվածում փաստաթղթերի շրջանառությունը Հայաստանի և Թուրքիայի ԱԿԲ-ների միջև կազմել է 198 տեղեկատվական միավոր, որն ավելին է, քանի հարևան Վրաստանի (179 տեղեկատվական միավոր) և Իրանի (131 տեղեկատվական միավոր) հետ փաստաթղթաշրջանառությունը:

Նրա խոսքով` համապատասխան միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխել առևանգված ավտոտրանսպորտային միջոցների մասշտաբային ներմուծումը ՀՀ: Օպերատիվ տեղեկատվական ստուգումների շնորհիվ Հայաստանում հայտնաբերվել է  այլ երկրներում հափշտակված 9 ավտոմեքենա, այնինչ, 2003-2014 թվականներին մեր երկրում հայտնաբերվել էր հետախուզման մեջ գտնվող 139  ավտոտրանսպորտային միջոց:

Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը հայտնեց նաև, որ ներկայումս Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզում է հայտարարված ՀՀ տարածքում հափշտակված 47 մշակութային առարկաների նկատմամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]