Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունն առաջարկում է հետաձգել ՓՄՁ-ների գույքային մնացորդի պարտադիր փաստաթղթավորումը

Կառավարությունն առաջարկում է հետաձգել ՓՄՁ-ների գույքային մնացորդի 
պարտադիր փաստաթղթավորումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել պարտադիր գույքագրման և փաստաթղթավորման  պահանջը:

Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից նվազեցվել է մինչև 1 տոկոս: «Շրջանառության հարկի մասին նոր օրենքով նախատեսված էր նաև համապատասխան գործարքների մասին փաստաթղթավորման պարտադիր պահանջ, ինչպես նաև նախատեսվում էր, որ տնտեսվարող սուբյեկտները օրենքի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում պետք է հարկային մարմիններին հաշվետվություն ներկայացնեն ապրանքային մնացորդի քանակության վերաբերյալ, ինչը նպատակ ուներ օրենքի գործողությունը՝ պարտադիր փաստաթղթավորման պահանջը, չտարածել մինչև օրենքի ուժի մեջ մտնելու պահը կատարած ձեռքբերումների վրա: Հոկտեմբերի 1-ից օրենքի կիրառությունը ցույց տվեց, որ մեր որոշ տնտեսվարող սուբյեկտներ չեն կարողացել համապատասխան հաշվետվություն ներկայացնել հարկային մարմիններին ապրանքային մնացորդի քանակության վերաբերյալ, և, ընդառաջ գնալով, մեր տնտեսվարող սուբյեկտներին, նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների առաջարկներին, կառավարությունն առաջարկում է պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգել մինչև 2015թ. հոկտեմբերի 1-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրումյանը:

Նա ընդգծեց, թե սա նշանակում է, որ հոկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտները կարող են ձևակերպել ապրանքային մնացորդի վերաբերյալ հաշվետվությունը և ներկայացնել հարկային մարմիններին: «Զուգահեռաբար մշակվում է նաև այդ ապրանքի մնացորդի գույքագրման կարգի պարզեցման հարցը, քանի որ հանդիպումները և քննարկումները ցույց տվեցին, որ ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկատվությունը լինելու է ընդամենը մեկ անգամյա, ուստի, անհրաժեշտ է պարզեցնել այդ տեղեկատվությունը տրամադրելու կարգը: Նրանք ամենայն մանրամասնությամբ չեն ներկայացնելու իրենց ապրանքը գույներով և այլ մանրամասներով, այլ դա անելու են շատ ավելի պարզ կարգով, այսինքն` կարող են ներկայացնել համապատասխան ապրանքախմբերով: Եղել են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ներկայացրել են այս տեղեկատվությունը, սակայն շատերը չեն կարողացել ներկայացնել, և հիմա ցանկանում եմ հայտարարել, որ չներկայացնելու համար տնտեսվարող սուբյեկտները չեն ենթարկվելու  վարչական կամ նյութական տուգանքների»,- ընդգծեց Միրումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]