1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կտրուկ աճել է ՀՀ-ում հայտնաբերված և Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց թիվը

Կտրուկ աճել է ՀՀ-ում հայտնաբերված և Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց 
թիվը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է արտասահմանյան երկրներում հետախուզվող 95 անձ, որոնցից 66-ը ձերբակալվել են, իսկ 13-ը` արտահանձնվել. ընդհանուր առմամբ` Ինտերպոլի անդամ երկրների կողմից միջազգային հետախուզման մեջ են գտնվում 381 ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշեց Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը` ներկայացնելով 2014 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում բյուրոյի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նրա խոսքով` աճել է ՀՀ-ում հայտնաբերված և Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող անձանց թիվը: «Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ստացվել է 89 հարցում հետախուզման մեջ գտնվողների վերաբերյալ: ԱԿԲ-ն բավական արդյունավետ միջոցառումներ է իրականացնում Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող անձանց ՀՀ-ում հայտնաբերման ուղղությամբ: Արդյունքում` այս տարի ՀՀ-ում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 53 անձ, որը քսանով ավելի է 2013 թվականին հայտնաբերված անձանց թվաքանակից»,- ասաց Ֆիդանյանը` հավելելով, որ ընդլայնվել է նաև այն պետությունների աշխարհագրությունը, որոնց կողմից հետախուզվող անձինք հայտնաբերվել են Հայաստանում:

Վերջին ժամանակահատվածում ՀՀ-ում հայտնաբեվել են Իրանի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բուլղարիայի, Լեհաստանի, Կորեայի և Քուվեյթի կողմից հետախուզվող մարդիկ:

Ինչպես նշեց Ֆիդանյանը, զգալի աշխատանքներ են իրականացվել անձնանց նույնականացման ոլորտում: «ՀՀ որոշ քաղաքացիներ, մեկնելով արտասահմանյան երկրներ, ներկայանում են մտացածին անձնական տվյալներով, ինչը բարդացնում է այդ երկրների իրավապահ մարմինների աշխատանքը` վերջիններիս նույնականացնելու հարցում»,- պարզաբանեց փոխգնդապետը:

Հաշվետու ժամանակահատվածում Ինտերպոլի անդամ երկրներից ստացվել է 134 հարցում 176 անձանց նույնականացման վերաբերյալ, որոնց հիման վրա նույնացվել է 134 անձ: 2013 թվականին այդ թիվը կազմել է 73:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]