Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանամերձ համայնքների հարկային 
արտոնությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ գյուղերում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» և հարակից օրենքի նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու օրենսդրական փաթեթին, սակայն պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ հաշվի կառնվեն իրենց բոլոր առաջարկները: «Եթե երկրորդ ընթերամցն ժամանակ մեր առաջարկները ընդունված չլինեն, մենք դեմ ենք լինելու այս նախաձեռնությանը»,- նշեց պատգամավորը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես տեղեկացրեց, որ իր ղեկավարած խմբակցությունը կողմ է քվեարկելու փաթեթին, սակայն բոլորին կոչ արեց միասնական կերպով շարունաել քննարկումները` հասկանալու համար, թե ինչպես պետք է տարանջատվեն սահմանապահ և սահմանամերձ համայնքները, և որոնք են լինելու այն համայնքները, որոնք օգտվելու են արտոնություններից:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց, որ երբ առաջ եկավ սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գաղափարը, դրա բովանդակությունը լրիվ այլ էր, ինչն արտացոլված չէ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մեջ: «Այդ իսկ պատճառով «Ժառանգություն» խմբակցությունը դեմ կքվեարկի այս փաթեթին»,- ասաց Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]