1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էբոլա վիրուսի դեմ պայքարին միացել են նաև օլիմպիականները

Էբոլա վիրուսի դեմ պայքարին միացել են նաև օլիմպիականները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիականների համաշխարհային միությունը (WOA) Արևմտյան Աֆրիկայի Սիերա Լեոնե պետությունում և այդ շրջանի այլ երկրներում սկսել է Էբոլա վիրուսի դեմ պայքարի յուրատեսակ գործընթաց:  

Նշած միության անդամ են ավելի քան 100 հազար մարզիկներ: Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը գլխավորում է հեղինակավոր բժիշկ, Սիերա Լեոնեի մարզական պատվիրակության կազմում երկու օլիմպիական խաղերի մասնակից Ֆրենսիս Լավ  Էդվինը:

 Մոլորակի ամենաարագ մարդը` ճամայկացի արագավազորդ Հուսեին Բոլտը  բարեգործական վաճառքի է դրել իր ստորագրությամբ  մարզակոշիկները: Եկամուտը կհանձնվի էբոլայի վիրուսի դեմ հիմնադրամին: Գործընթացին միացել  են  նաև ԽՍՀՄ անվանի ձողացատկորդ,  ուկրաինացի Սերգեյ Բուբկան, ամերկացի ճանաչված արագավազորդ Կարլ Լյուիսը, ճապոնացի մրճանետորդ Կոձի Մուրոֆուշին և փառաբանված այլ չեմպիոններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին Գվինեայում հիվանդության բռնկման պահից սուր վիրուսային ինֆեկցիայի զոհ Է դարձել 4555 մարդ, վարակված են 9216-ը: Գործնականում մահվան եւ վարակման բոլոր դեպքերը բաժին են ընկնում արեւմտաաֆրիկյան երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիերա Լեոնեին: ԱՄՆ-ում երեք մարդ Է վարակվել վիրուսով, նրանցից մեկը մահացել Է, Իսպանիայում վիրուսը հայտնաբերվել Է միայն մեկ մարդու մոտ: Նիգերիայում գրանցվել Է մահվան ութ եւ վարակման քսան դեպք, իսկ Սենագալում հիվանդացել Է մեկ մարդ: Վերջին երկու երկրներում հիվանդության բռնկումը վերջնականապես ավարտված Է հայտարարվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]