Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանի «ռեկորդակիր» խորհրդարանը. 37 օրենք` մեկ նիստում

Ադրբեջանի «ռեկորդակիր» խորհրդարանը. 37 օրենք` մեկ նիստում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում բռնապետական կառավարման պատճառով բոլոր, այդ թվում նաեւ կրթության, առողջապահության, դատական բնագավառներում հնարավոր է «հրաշքների» թվին դասվող գործընթավների վկա լինել: Սակայն, «ռեկորդային հրաշքը» պատկանում է  երկրի խորհրդարանի` Միլի Մեջլիսի ակտիվին: Ոչ թե նրա համար, որ քվերակության ժամանակ մի պատգամավոր կարող է քվեարկել նաեւ ուրիշների փոխարեն: Բնական է, որ այդ փաստով նույնպես Միլի Մեջլիսը կարող է հայտնվել Գիննեսի «Ռեկորդների» գրքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Ազադլիգ» թերթը` նշելով, որ «ռեկորդների» հասնող իրադարձությունը նիստերի ժամանակ Ադրբեջանի Միլի Մեջլիսի օրակարգ մտցրած հարցերի մեծ թիվն է:

«Պատկերացրեք, որ «կայծակնային արագությամբ» գործող ադրբեջանցի պատգամավորները մի քանի ժամվա ընթացքում կարող են քննարկել 20-30 հարց եւ որոշում ընդունել:

Օրինակ, հոկտեմբերի 17-ին անցկացված նիստում օրակարգում 30 հարց է եղել դրված, մայիսի 30-ի նիստում` 18 հարց, ապրիլի 4-ի նիստում` 17 հարց եւ որոշումներն ընդունվել են բոլոր հարցերի գծով: Սեպտեմբերի 30-ին Միլի Մեջլիսն անցել է «ուժեղացված ռեժիմի» եւ 37 օրենքի նախագիծ ընդունել: Անգամ պատգամավոր Զահիդ Օրուջն էր բողոքել այդ «ճարպկության» դեմ եւ տեղի ունեցածն անվանել «աշխարհի ռեկորդ», -գրում է թերթը:

«Ազադլիգ»-ը հիշեցնում է, որ Միլի Մեջլիսի հերթական նիստն անցկացվելու է հոկտեմբերի 28-ին, որի օրակարգում արդեն 21 հարց է ներառվել:

«Հարկադրված ենք խոստովանել, որ փաստորեն, մեր կառավարությունը «նմանը չունի»: Նորմալ դեպքում 3-4 ժամվա ընթացքում հնարավոր չէ 25-30 հարց քննարկել: Դրա համար պետք է աստվածային ուժի տեր լինել: Այսինքն, մեր պատգամավորները պետք է «ընտրյալներ»-ից լինեն: Բայց մեր պատգամավորներին ոչ միայն Ալլահը, անգամ նրա ծառաները չեն ընտրել: Նման դեպքում, 125 պատգամավորներն այդ ո՞ր ուժերի ազդեցության տակ են «3-րդ տիեզերական արագություն» ձեռք բերում:

Երեւում է` նախագահի աշխատակազմի կողմից եկող «արտառոց սարսափն» է ստիպում մեր պատգամավորներին աշխատել արտակարգ պայմաններում:

Հենց այդ 3-4 ժամանոց քննարկումների արդյունքն է, որ մեր պետությունը հարստանում, բնակչությունը` սնանկանում է: Երկրի ճակատագրական հարցերի 1-2 ժամվա ընթացքում ընդունելու արդյունքն է, որ ժողովրդի ճակատագիրն անորոշ է: Գուցե պետք չէ զարմանալ դրա վրա: Եթե ծխախոտ չծխողը մեղադրվում է թմրամոլության մեջ, մտավորականին «հայրենիքի դավաճանի» են վերածում, կարած գրպանից հակատանկային ական են հանում, Միլի Մեջլիսի մեկ նիստում էլ կարելի է 100 օրենքի նախագիծ ընդունել: Երեւում է` արագ զարգացումից խոսելիս, մեր կառավարությունը այդ պահերն է նկատի ունեցել», -գրում է թերթը եւ հարցնում` այդ ինչպե՞ս է, որ խորհրդարանը տասնյակ տարիներ շարունակ չի կարողանում քննարկել եւ ավարտին հասցնել կրթության վարկավորման, մրցակցության կոդեքսի, բժշկական ապահովագրության, դիֆամացիայի, եկամուտի հայտարարագրման նման օրինագծերը, իսկ կառավարությանը դուր եկած օրենքներն ընդունում է կայծակնային արագությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]