Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շահագործման են հանձնվել Նուբարաշենի թիվ 34 գրադարանն ու երաժշտական դպրոցը

Շահագործման են հանձնվել Նուբարաշենի թիվ 34 գրադարանն ու երաժշտական դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիր: Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրի շրջանակում գրադարանն ամբողջությամբ վերանորոգվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատասխանատուները զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամանակացույցի համաձայն, և այն այցելուներին այսօր դիմավորում է հարմարավետ պայմաններով: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր գրադարաններում:

Շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ աշխատակիցներն ու ընթերցողները նկատել են, որ ծայրամասային համարվող վարչական շրջանի ընթերցասերների համար այս ծրագրի իրականացումն իսկապես անհրաժեշտություն էր: Գրադարանի տնօրենն էլ իր հերթին ընդգծել է, որ հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ լուծվել է նաև շուրջ 28000 կտոր գրականությունն առավել պատշաճ պայմաններում պահպանելու, ինչպես նաև նոր համալրումները տեղավորելու կարևոր խնդիրը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Նուբարաշենի երաժշտական դպրոց, որը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել սաների առջև: Տարոն Մարգարյանը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել աշխատակիցների ու դպրոց հաճախող երեխաների ծնողների հետ: Շնորհակալություն հայտնելով մշակութային օջախներին ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ վերջիններս նշել են, որ դպրոցը ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել ու գտնվում էր անմխիթար վիճակում: Դպրոցի տնօրենն էլ նշել է, որ հիմնանորոգումից հետո արդեն իսկ զգալիորեն ավելացել է երաժշտական դպրոց հաճախել ցանկացողների թիվը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]