Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանում կհայտնվեն նոր ազատ տնտեսական գոտիներ

Իրանում կհայտնվեն նոր ազատ տնտեսական գոտիներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոր ազատ տնտեսական գոտիներ (ԱՏԳ) կհայտնվեն երկրի հարավի Բուշեր եւ Ջասք քաղաքներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղղարկվել են Իսլամական Հանրապետության կառավարություն:

«Ներդրումների համար նոր բաց հարթակների հիմնումը կնպաստի երկրի տնտեսության կայունության հետագա ամրապնդմանը: Միայն այդպես կարելի Է հաջողությամբ դիմակայել արտաքին շոկերին եւ խոխհատուցել արեւմտյան պատժամիջոցների հասցրած վնասը»,- ասել Է Ազատ եւ հատուկ տնտեսական գոտիների համակարգող խորհրդի քարտուղար Աքբար Տորկանը:

Տնտեսության ամրապնդման եւս մեկ մեթոդ Է հարաբերությունների զարգացումը հարեւան երկրների հետ: Տորկանի կարծիքով, հենց դրա համար են ազատ տնտեսական գոտիները գտնվում հանրապետության ծայրամասերում:

Ազատ եւ հատուկ տնտեսական գոտիների ստեղծումն Իսլամական Հանրապետության ղեկավարության տնտեսական քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկն Է: Այս պահին Իրանում գործում են յոթ ազատ եւ 16 հատուկ տնտեսական գոտիներ: ԱՏԳ-ների տարածքում արժութային գործառնությունների ոչ մի սահմանափակում չկա: Դեռ ավելին, այնտեղ գրանցված ձեռնարկությունները 15 տարով ազատվում են բոլոր հարկերի վճարումից: 

Ազատ տնտեսական գոտիներն անչափ գրավիչ են օտարերկրյա կապիտալի համար: ԱՏԳ-երի տարածքում հնարավոր Է ամբողջովին օտարերկրյա կապիտալով ընկերությունների գրանցում, որոնք օժտված են ինքնուրույն իրավաբանական անձի իրավունքով եւ Իրանի հիմնական տարածքում մասնաճյուղեր ստեղծելու հնարավորությամբ:

Այդ համակարգն անհամեմատ ավելի ժողովրդավարական Է, քան խաղի կանոնները «մեծ երկրում», որտեղ կանոնակարգվում Է ոչ միայն օտարերկրյա ներդրումների բանամասը ձեռնարկությունում (ոչ ավելի, քան 50 տոկոս), այլեւ ամբողջ ճյուղում (35 տոկոսից ոչ ավելի), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]