Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սահմանամերձ համայնքներում արտոնությունների պատգամավորական առաջարկները հաշվի կառնվեն

Սահմանամերձ համայնքներում արտոնությունների պատգամավորական  առաջարկները 
հաշվի կառնվեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է սահմանամերձ համայնքներում հարկային արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթի նախագծի քննարկման ժամանակ հնչած տեսակետները, որ նախագծերն անհրաժեշտ է տարանջատել: Այս մասին ՀՀ ԱԺ-ում, նախագծերի քննարկման ամփոփիչ ելույթում տեղեկացրեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո, կառավարությունը երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կներկայացնի սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի նախագիծը, իսկ հարակից նախագծերը կներկայացվեն առանձին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրումյանը:

Անդրադառնալով հարկային արտոնություններ ստացող սահմանամերձ համայնքների ցանկի վերաբերյալ հնչած ելույթներին՝ Միրումյանը տեղեկացրեց, որ կառավարությունն առաջարկում է այդ ցանկի մասին խոսելիս, առաջնորդվել ՀՀ կառավարության 2013թ. մարտի 21-ի թիվ 271 որոշմամբ հաստատված ցանկով, որպեսզի պատկերացում կազմվի այն բնակավայրերի մասով, որոնց համար նախատեսվում են արտոնությունները:

Անդրադառնալով օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ պատգամավորների հնչեցրած դիտարկումներին աջակցության ձևերի վերաբերյալ՝ փոխնախարարը նկատեց, որ սահմանամերձ գյուղական համայնքներում և, առհասարակ, տնտեսությունում աջակցության ձևերը բազմաթիվ են, և հնարավոր չէ հաստատ ասել, թե աջակցության որ ձևն է ամենաճիշտը: «Մեր կողմից առաջարկվող մոդելը շատ ավելի ռազմավարական է և շատ ավելի կարևոր: Ի՞նչ ենք մենք առաջարկում: Առաջարկում ենք մեր սահմանամերձ տարածաշրջաններում ստեղծել հնարավորություն, որպեսզի մարդը կարողանա աշխատել, ունենա վաստակ, դրանով հոգա իր կարիքները և հեշտությամբ վճարի իր կոմունալ ծախսերը»,- ընդգծեց Միրումյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]