Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը ծանոթացել է նորաբաց ֆիզիոթերապեւտիկ բաժանմունքի, ժամանակակից բուժտեխնիկայով վերազինված լաբորատորիայի եւ ակնաբուժական բաժանմունքի պայմաններին: Երկրի ղեկավարը կարեւորել է բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության մակարդակի հետեւողական բարձրացումը, մատուցվող բժշկական ծառայությունների տեսակների ընդլայնումը՝ այն համարելով առողջապահության զարգացման հիմնական ուղղություններից մեկը:

Նախագահին ուղեկցել են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]