Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը հեռանալուց առաջ նվեր է թողել

Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը հեռանալուց առաջ նվեր է թողել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է յուրահատուկ ոճով: «2014 թվականի հոկտեմբերի 23-ին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իմ դիմումի համաձայն, ՀՀ կառավարության որոշմամբ ես ազատվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Հրաժեշտից առաջ ԿԱԴԱՆՍ անսամբլի հետ իմ այս կատարումը սիրով նվիրում եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին և ինձ իրենց դրական վերաբերմունքով շրջապատած բոլոր մարդկանց»,-նշել է նա ֆեյսբուքյան իր էջում:  

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որի մասին որոշումն ընդուվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում: Էդգար Ղազարյանն աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էդգար Ղազարյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության բնագավառում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]