Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մադինայի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է

Մադինայի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի միջնակարգ դպրոցում ավարտվել են լանջավոր նոր տանիքի եւ ջեռուցման նոր համակարգի կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը, շինարարությունն իրականացվել է ՀՀ պետբյուջեից հատկացված 30 միլիոն դրամով, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Ամբողջությամբ փոխվել է ուսումնական մասնաշենքի քայքայված տանիքը եւ փոխարենը կառուցվել է լանջավոր եւ թիթեղապատ նոր տանիք՝ 600 քառակուսի մետր մակերեսով: Դպրոցի մասնաշենքի երեք հարկերում անցկացվել է ջեռուցման նոր համակարգ, ինչի շնորհիվ այս ձմռանը դպրոցի ուսումնական մասը կջեռուցվի բնական գազով:

«Այս աշխատանքները հույժ կարեւոր էին մեր դպրոցի շենքի պահպանման աշխատանքային պայմաններն ապահովելու տեսանկյունից: Դպրոցի քայքայված տանիքից ներս թափանցող անձրեւների կամ  ձնհալի ջրերը լուրջ սպառնալիք էին ստեղծում առաստաղի, պատերի եւ հատակի համար: Բարձրլեռնային մեր գյուղում հեղուկ վառելիքով դպրոցի ջեռուցման կազմակերպումն էլ լուրջ խնդիր էր, որն այլեւս լուծված է մեզ համար»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մադինայի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Կարապետյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]