1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հադրութի Դրախտիկ գյուղում Արցախյան թթվի փառատոն կանցկացվի

Հադրութի Դրախտիկ գյուղում Արցախյան թթվի փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում հոկտեմբերի 25-ին կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն: Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև  արցախյան խոհանոցի այլ ուտեստներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, փառատոնին կներկայացվեն նաև արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների և կենցաղի ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի «Դիզակ» համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից:

Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթներն արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաև բնության բարիքներից օգտվելու՝  հադրութցու  բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես, ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և ենթաբարբառների պահպանման և հանրահռչակման նպատակ ունի:

«Արցախյան թթվի փառատոն»-ի կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հադրութի շրջվարչակազմը: Փառատոնի մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]