Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գեղարքունիքում կարտոֆիլի եւ կաղամբի բերքահավաքը կավարտվի մոտ 1 շաբաթից

Գեղարքունիքում կարտոֆիլի եւ կաղամբի բերքահավաքը կավարտվի մոտ 1 շաբաթից

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու օրերի արեւոտ եղանակը Գեղարքունիքի մարզի տնտեսություններին կարտոֆիլի եւ կաղամբի բերքահավաքն ամբողջ թափով առաջ տանելու հնարավորություն է տվել:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հոկտեմբերի 23-ի դրությամբ արդեն հավաքվել է մոտ 12 հազար հեկտար, իսկ մնացած 3,5 հազար հեկտարի վրա բերքահավաքը կավարտվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Կարտոֆիլի դաշտերից ստացվող մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 235 ցենտներ: Այս շաբաթվա սկզբից արդեն նկատելիորեն բարձրացել է կարտոֆիլի գինը.պարենային կարտոֆիլի մեկ կիլոգրամը տեղում արդեն գնվում է 200-220, իսկ հավի ձվի մեծության կարտոֆիլի մեկ կիլոգրամը՝ 120 դրամով: Շատ տնտեսություններ պահեստավորում են բերքը՝ ձմռան ամիսներին այն ավելի թանկ գնով վաճառելու ակնկալիքով:

Մարզի տնտեսություններում արդեն հավաքվել է մոտ 55 հազար տոննա կաղամբի բերք: Տեղում կաղամբի մեկ կիլոգրամը վաճառվում է 130 դրամով: Մինչեւ բերքահավաքի ավարտը, որը տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում, ակնկալվում է հավաքել եւս մոտ 5 հազար տոննա կաղամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]