Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը

Երևանում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ու Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ ձևավորված համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացվել է երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի ռազմագերիների, հարկադիր աշխատանք կատարած և Լենինգրադի շրջափակման ժամանակ տուժած 23 անձանց կյանքի պատմությունը: Ցուցահանդեսը կազմակեպվել է «Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը» ծրագրի շրջանակում, որով 2001-2014 թվականներին Կարմիր խաչի կողմից ամեն տարի ավելի քան 150  հոգու` այդ թվում տարեցների,  ցուցաբերվել է սոցիալական աջակցություն:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ԳԿԽ Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն, ԳԿԽ ԲՎԵԿ արտաքին հարաբերությունների վարչության պետ Միխայիլ Ուիբելը, կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Մովսես Պողոսյանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է սոցիալական ուղղվածության մշակութային բաղադրիչով նման նախաձեռնությունները:

Դեսպան Ռայներ Մորելն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին ցուցահանդեսի անցկացման  և համատեղ այլ ծրագրերի իրականացման հարցում մշտական աջակցության համար և առանձնացրել պատերազմի տարիներին տուժած անձանց նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ու հիշատակման կարևորությունը:

Այնուհետ ցուցահանդեսի հեղինակ Ֆաբիան Բուրկհարդտին հյուրերին առավել մանրամասն ծանոթացրել է ծրագրով իրականացված աշխատանքներին ու ցուցահանդեսում ներկայացված անձանց պատմություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]