Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լեհաստանում կանգնեցվեց «Վիքիպեդիայի» առաջին հուշարձանը` հայ քանդակագործի նախագծմամբ

Լեհաստանում կանգնեցվեց «Վիքիպեդիայի» առաջին հուշարձանը` հայ քանդակագործի 
նախագծմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեհաստանում կանգնեցվել է «Վիքիպեդիա» ինտերնետ-հանրագիտարանի՝ աշխարհում առաջին հուշարձանը, որի հեղինակը հայազգի Միհրան Հակոբյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կոթողի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին Գերմանիայի սահմանից ոչ հեռու գտնվող Սլուբիցե քաղաքի Ֆրանկֆուրտյան հրապարակում: Նոր արձանի մասին տեղեկությունն ու դրա նկարն արդեն ներառված են Վիքիպեդիայի հուշարձանների բաժնում:

Հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնությամբ չորս տարի առաջ հանդես Է եկել Սլուբիցեի «Կոլեգիում Պոլոնիկում»-ի տնօրեն Քշիշտոֆ Վոյցեխովսկին: 50 հազար զլոտի (12 հազար եվրո) արժողությամբ նախագծի հեղինակը` 30-ամյա քանդակագործ Միհրան Հակոբյանը, Կոլեգիումում ուսումնասիրում է բանասիրություն: Հուշարձանի բարձրությունը 1,7 մետր Է: Միջոցները տրամադրվել են մունիցիպալ բյուջեից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]