Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շուկայում Nokia սմարթֆոններ այլեւս չեն լինի

Շուկայում Nokia սմարթֆոններ այլեւս չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերությունը նոր սմարթֆոններում ազատվում Է Nokia անվանումից՝ Ֆինլադիայի ֆիրմայի՝ ձեռքի հեռախոսների ստորաբաժանման ձեռքբերումից մեկ տարուց Էլ քիչ ժամանակ անց:

Nokia Lumia նոր սմարթֆոններն այսուհետեւ կանվանվեն Microsoft Lumia, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Microsoft-ը Nokia-ի շարժական սարքերի բիզնեսն ամբողջովին ձեռք Է բերել 2014 թվականի ապրիլին՝ 7,2 միլիարդ դոլարով:    

Դրանից հետո ընկերությունն սկսել Է աստիճանաբար ազատվել Nokia-ի առեւտրանիշից: Microsoft-ի ներկայացուցիչների խոսքով՝ սմարթֆոնների լիակատար ռեբրեդինգն աստիճանաբար կկատարվի ամբողջ աշխարհում:

Այս տեղեկատվությունը պաշտոնապես հավաստվել Է Facebook-ում Nokia France-ի պաշտոնական Էջում:

2013 թվականի աշնանը գործարքը կնքելիս Microsoft-ը համաձայնել Էր սմարթֆոններում Nokia անվանումը պահպանել 10 տարվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]